Մասուր

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

PowerPoint Presentation:

Մ ա ս ու ր

Մասրենի:

Մասրենի Մասրենին  վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության, թուփ է։ Լատիներեն անվանումն է. Rosa L.։ Ծաղիկները՝ մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը ընկույզիկ է, բազմասերմ, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի։

Մասրենիի մասին:

Մասրենիի մասին Մասրենին 20 սմ–ից 1-2մ բարձրությամբ թուփ է, ունի վարդագույն կամ սպիտակ, Մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ։ ՈՒնի անուշ,քաղցր բույր առէջը գազարագույն է:

Պտուղը:

Պտուղը Աշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ, որոնք առաջանում են զզվելի համ, իսկ իսկական պտուղները մանր միասերմ ընկուզիկներ են :

Բաղադրություն:

Բաղադրություն Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու,անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ նատրիում, կալիում,մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։

Օգտագործում:

Օգտագործում Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։

Բաղադրատոմսեր:

Բաղադրատոմսեր

ՄԱՍՈՒՐԻ ԹԵՅ:

ՄԱՍՈՒՐԻ ԹԵՅ Բաղադրատոմս N1։ Մասրենու պտուղների վրա լցնել սառը ջուր, դնել մարմանդ կրակի վրա 10-15 րոպե։ Մատուցել սառը վիճակում։ 1 թեյի գդալ թեյի եփուկ, 1-2 թեյի գդալ մասրենու պտուղներ, 0,4 լ ջուր։

Բաղադրատոմս N2։ Պատրաստել նույն ձևով, ինչպես N1 բաղադրատոմսը, միայն թե մատուցել առանց թեյի եփուկի։ Մասրենու պտուղներ, ջուր։:

Բաղադրատոմս N2։ Պատրաստել նույն ձևով, ինչպես N1 բաղադրատոմսը, միայն թե մատուցել առանց թեյի եփուկի։ Մասրենու պտուղներ, ջուր։ Բաղադրատոմս N3։ Փայտյա գրտնակով տրորել մասրենու պտուղները և դնել տաք ջրի մեջ, բերանը փակել և 10 րոպե եփել։ Քամած եփուկի մեջ ավելացնել թեյ, շաքար և կիտրոնի հյութ։ Մասրենու պտուղներ, թեյ, կիտրոն, շաքար, ջուր։

PowerPoint Presentation:

Բաղադրատոմս N4։ Թեյ մասրենու պտուղներից և երիցուկից։ Մասրենու պտուղների վրա լցնել եռման ջուր և եփել 5-7 րոպե։ Եռման ջրի մեջ դնել երիցուկ, բերանը փակել և թողնել 10 րոպե։ Քամել, ավելացնել թեյի եփուկ, ըստ ցանկության՝ շաքար կամ մեղր։ Մատուցել թեյի փոխարեն։ 1 ճաշի գդալ մասրենու հատիկներ, 1 թեյի գդալ երիցուկ, ըստ ճաշակի՝ մեղր կամ շաքար, 1 բաժակ ջուր։

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք Պասուց տոլմա մասուրով :

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք  Պասուց տոլմա մասուրով  սիսեռ 0.5 թեյի բաժակ կարմիր լոբի 0.5 թեյի բաժակ ոսպ 05 թեյի բաժակ սոխ 3 հատ  կարտոֆիլ 3 հատ  մասուրի հյութ 1 լիտր  կարմիր աղացած պղպեղ  սև պղպեղ  ծիտրոն  ռեհան  կաղամբ Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 2612դրամ, իսկ կալորիականությունը ` 487 կկալ

Պատրաստում:

Պատրաստում Թրջած լոբին, սիսեռը, սոխն ու կարտոֆիլը ազալ: Խառնել ոսպը, համեմունքները և փաթաթել կաղամբի տերևի մեջ: Կաթսայի մեջ շարելուց հետո, տոլման ծածկել մասուրի հյութով և եփել: Կաթսայից հանել միայն սառչելուց հետո:

Վերջ:

Վերջ

authorStream Live Help