Ալեքսանդր Մակեդոնացի

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

Ալեքսանդր Մակեդոնացի Մաս 1:

Ալեքսանդր Մակեդոնացի Մաս 1 Խալաթյան Դավիթ Նոր դպրոց 6-1 դասարան 2013թ.

Ալեքսանդր Մակեդոնացի:

Ալեքսանդր Մակեդոնաց ի Ալեքսանդր  III  Մակեդոնացի  (մ.թ.ա. 20 հուլիսի 356 թ. - 10 հունիսի 323 թ.), արևմտյան պատմագրության մեջ հայտնի է որպես Ալեքսանդր Մեծ  (անվան ստուգաբանական նշանակություն` հին հուն.՝  ἀλέξω  ( alexo )   բառը նշանակում է «պաշտպանել, օգնել», հին հուն.՝  ἀνήρ ( andr )  ՝ «մարդ») (դասական հայերեն աղբյուրներում՝  Աղեքսանդր Մակեդոնացի ), Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336թ-ից), զորավար։ Արգեադների դինաստիայի ներկայացուցիչ։ Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։ Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Ալեքսանդրը ճանաչված է որպես մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում` չնայած որ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։

Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր` Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանին և հռչակել իրեն Ասիայի տիրակալ։ :

Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր` Փիլիպոս  II  Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ  III  Աքեմենյանին և հռչակել իրեն Ասիայի տիրակալ։ 

Տոգորված լինելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով` Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թ. մուտք է գործել Հնդկաստան, գրավել Պենջաբը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով դադարեցրել առաջխաղացումը ու վերադարձել Պարսկաստան։:

Տոգորված լինելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով` Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թ. մուտք է գործել Հնդկաստան, գրավել Պենջաբը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով դադարեցրել առաջխաղացումը ու վերադարձել Պարսկաստան։

Ալեքսանդրն իր մահկանացուն կնքել է Բաբելոնում մ.թ.ա. 323 թ.` անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևել են քաղաքացիական պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվել է 3 հիմնական մասի։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորավարները (դիադոքոսները)։:

Ալեքսանդրն իր մահկանացուն կնքել է Բաբելոնում մ.թ.ա. 323 թ.` անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևել են քաղաքացիական պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվել է 3 հիմնական մասի։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորավարները (դիադոքոսները)։

Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «Ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համախշարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթիի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը` Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում հանդիսացավ Եվրոպայի ու Առաջավոր Ասիայիքաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։:

Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «Ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համախշարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթիի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը` Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում հանդիսացավ Եվրոպայի ու Առաջավոր Ասիայիքաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։

Պատմագրություն:

Պատմագրություն Ալեքսանդրի մասին գույություն ունեցող հարուստ պատմագրությունը հիմնված է չորս հիմնական սկզբնաղբյուրների վրա։ Դրանք են հին աշխարհի պատմիչներ Դիոդորոս Սիկիլիացու (մ.թ.ա. առաջին դար), հույն Արիանոսի  (մ.թ. երկրորդ դար), հռոմեացի Քվինտուս Կուրցիուս Ռուֆուսի  (մ.թ. առաջին դար) և հույն Պլուտարքոսի  (մ.թ. առաջին դար) աշխատանքները, որոնք, իրենց հերթին, օգտագործում են Ալեքսանդրի ժամանակակից պատմագիրների ու զինակիցների մեզ չհասած բնագրերն ու վկայությունները ։

Ալեքսանդրի սերումը։ Փիլիպոս II ժառանգությունը:

Ալեքսանդրի սերումը։ Փիլիպոս II ժառանգությունը Մ. թ. ա. 4-րդ դարի սկզբներին  Մակեդոնիա  թագավորությունը(գտնվում էր այժմյան Հունաստան ու Մակեդոնիա պետությունների տարածքներում) իրենից ներկայացնում էր լեռնային անասնապահական գավառ։ Ալեքսանդր Մակեդոնացու հոր` Փիլիպոս Երկրորդ (մ. թ. ա. 382 -336 թ. թ.) թագավորի ջանքերի շնորհիվ այն թևակոխեց ռազմական, քաղաքական ու տնտեսական աննախադեպ վերելքի ժամանակաշրջան։ Ռազմարվեստի բնագավառում Փիլիպոսը կատարեց բանակի արմատական ձևափոխում։

Նա ընդօրինակեց այդ ժամանակվա ամենազարգացած պետությունների, Հունաստանի ու Պարսկաստանի, ռազմագիտությունները, ու հարմարեցրեց այն մակեդոնական պայմանների համար։ Ծանր հեծելազորի կորիզն էին կազմում հեթայրները, արքայի ազնվական «մտերիմ ընկերները»։ Նրանք օգտագործում էին հատուկ փարթամ նժույգներ, զինված էին նիզակներով ու սուսերներով, պաշտպանված վահաններով, սաղավարտներով ու զրահով։:

Նա ընդօրինակեց այդ ժամանակվա ամենազարգացած պետությունների, Հունաստանի ու Պարսկաստանի, ռազմագիտությունները, ու հարմարեցրեց այն մակեդոնական պայմանների համար։ Ծանր հեծելազորի կորիզն էին կազմում հեթայրները, արքայի ազնվական «մտերիմ ընկերները»։ Նրանք օգտագործում էին հատուկ փարթամ նժույգներ, զինված էին նիզակներով ու սուսերներով, պաշտպանված վահաններով, սաղավարտներով ու զրահով ։

Հեթայրները հմտորեն տիրապետում էին հեծարվեստին, և թշնամական հեծելազորը գրեթե երբեք չէր դիմակայում նրանց գրոհին։ Հետևակազորի կազմում Փիլիպոսը զարգացրել էր հայտնի մակեդոնական փաղանգը։ Այն սովորաբար կազմված էր 16 x 16 զորաշարքից, պաշտպանված վահաններով ու սաղավարտներով և զինված երկար նիզակներով (սարիսսաներով)։:

Հեթայրները հմտորեն տիրապետում էին հեծարվեստին, և թշնամական հեծելազորը գրեթե երբեք չէր դիմակայում նրանց գրոհին։ Հետևակազորի կազմում Փիլիպոսը զարգացրել էր հայտնի մակեդոնական փաղանգը։ Այն սովորաբար կազմված էր 16 x 16 զորաշարքից, պաշտպանված վահաններով ու սաղավարտներով և զինված երկար նիզակներով (սարիսսաներով )։

Փիլիպոսի ամենանշանավոր զինվորական նվաճումները դարձան մ.թ.ա. 4-րդ դարի 40-ական թվականների հույն-մակեդոնական պատերազմներում իր տարած հաղթանակները։ Զինվորական հաջողություններից բացի, Փիլիպոսը ցուցադրեց նաև քաղաքական գործչի ակնառու տաղանդ։ Ալեքսանդրի մայրը, թագուհի Օլիմպիադան, Փիլիպոս II-ի չորրորդ կինը, ծագումով Էպիրոսի (ներկայիս Ալբանիա) արքայադուստրն էր։:

Փիլիպոսի ամենանշանավոր զինվորական նվաճումները դարձան մ.թ.ա. 4-րդ դարի 40-ական թվականների հույն-մակեդոնական պատերազմներում իր տարած հաղթանակները։ Զինվորական հաջողություններից բացի, Փիլիպոսը ցուցադրեց նաև քաղաքական գործչի ակնառու տաղանդ։ Ալեքսանդրի մայրը, թագուհի Օլիմպիադան, Փիլիպոս II- ի չորրորդ կինը, ծագումով Էպիրոսի (ներկայիս Ալբանիա) արքայադուստրն էր։

Ալեքսանդրի մանկությունն ու կրթությունը :

Վաղ մանկության հասակում Ալեքսանդրը թողնված էր մոր խնամքին։ Հավանական է, որ խանդոտ ու կրոնական զմայլանքի հակված Օլիմպիադան տրամադրում էր որդուն հոր դեմ, որի հետևանքով Ալեքսանդրի մեջ երկակի վերաբերմունք էր ձևավորվել Փիլիպոսի նկատմամբ։ Երեխան մի կողմից հիանում էր հոր սխրանքներով, մյուս կողմից՝ խանդ ու նույնիսկ թշնամանք տածում նրա ռազմական հաջողությունների հանդեպ։ Ալեքսանդրի մանկությունն ու կրթությունը

PowerPoint Presentation:

Ալեքսանդրը` որպես արքայազն, ստացել էր լավագույն ազնվական կրթություն։ Տասներեք տարեկան հասակում նրա ուսուցման համար հրավիրվել էր երիտասարդ ուսուցիչ, ծագումով հույն Արիստոտելը, որը հետագայում դարձել է աշխար h ահռչակ գիտնական, փիլիսոփա ու մանկավարժ։ Ստացած կրթությունը Ալեքսանդրի մեջ զարգացրել էր նուրբ ճաշակ ու հետաքրքրասիրություն, ձևավորել իրեն արվեստագետներով ու գիտնականներով շրջապատելու սովորություն։ Ալեքսանդրը Հին Հունաստանի բանաստեղծ Հոմերոսի կրքոտ երկրպագուն էր. իր ողջ կյանքի ընթացքում իրեն նմանեցնում էր «Իլիական» պոեմի առասպելական դյուցազներին։

PowerPoint Presentation:

Պատմաբանները ենթադրում են, որ հենց այդ շրջանում, Արիստոտելի ազդեցության տակ, Ալեքսանդրը ծանոթացել ու ոգեշնչվել էրպանհելլենիզմի գաղափարով։ Բանն այն է, որ այդ դարաշրջանում Հունաստանը (Հելլադան), հելլենիզմի փայլուն մշակույթի արարիչն ու կրողը, տրոհված էր առանձին մանր ու անկախ պոլիսների (ժողովրդավարական քաղաք-պետությունների), որոնք գտնվում էին միմյանց նկատմամբ անհաշտ խռովքի մեջ, որի հետևանքով ապրում էին ծանր քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։

PowerPoint Presentation:

Վերելք ապրող հարևան Մակեդոնիայի համար այդ վիճակը պոլիսների վրա հսկողություն հաստատելու բացառիկ հնարավորություն էր ստեղծել։ Ալեքսանդրին ոգեշնչող պանհելլենականության գաղափարը ենթադրում էր հելլենիզմի մշակույթային ներուժի ու մակեդոնական ռազմական հզորության միավորում, ինչը կնպաստեր հելլենիստական մշակույթի առաջադեմ գաղափարների տարածմանը հեռավոր «բարբարոսական երկրներում »։

PowerPoint Presentation:

Ալեքսանդրի ռազմական դաստիարակությունը կայացել էր մանկական ու պատանեկան ռազմախաղերի ընթացքում, Փիլիպոսի փորձառու զինակիցների հսկողության ներքո։ Ալեքսանդրի մանկության դասընկերները՝ մակեդոնական բարձրաստիճան տոհմերի զավակները, հետագայում կազմեցին նրա մոտիկ շրջապատը։ Ալեքսանդրի ռազմական ընդունակությունները առաջին անգամ դրսևորվեցին 18 տարեկանում, երբ արքայազնի ղեկավարած ծանր հեծելազորի հաջողակ գրոհը վճռորոշեց հունամակեդոնական պատերազմի ամենանշանավոր, Քերոնեայի ճակատամարտի, ավարտը։

Հոր ու որդու հակադրությունը։ Արևելյան արշավի պատրաստությունը:

Փիլիպոսի ու Ալեքսանդրի ամենակոշտ ընդհարումը տեղի ունեցավ մ.թ.ա. 336 թ., երբ, անտեսելով Օլիմպիադայի ու Ալեքսանդրի դժկամությունը, թագավորը ամուսնացավ մի ազնվատոհմիկ կնոջ հետ։ Այդ ողբերգական իրավիճակը հանգուցալուծվեց դավադրության արդյունքում՝ Փիլիպոսի սպանությամբ։ Այն տեղի ունեցավ հրապարակավ, շքահանդեսի ժամանակ։ Հոր ու որդու հակադրությունը։ Արևելյան արշավի պատրաստությունը

PowerPoint Presentation:

Առաջինը՝ Օլիմպիադայի (ու, ենթադրաբար, Ալեքսանդրի) մասնակցությունը. Փիլիպոսի նորածին զավակը լիիրավ հավակնորդ ու լուրջ մրցակից կարող էր հանդիսանալ Ալեքսանդրի թագաժառանգության հարցում։ Երկրորդը՝ դա Հելլենիստական աշխարհի վաղեմի թշնամու, Պարսկաստանի, գաղտնի մասնակցությունն է։

PowerPoint Presentation:

Մարդասպանը փորձեց փախուստի դիմել, բայց վրա հասած Փիլիպոսի թիկնապահները դանակահարեցին նրան։ Ըստ պաշտոնական վարկածի մարդասպանը, ոմն սպա, կատարել էր հանցանքը անձնական վիրավորանքի ու խելագարության հողի վրա։ Սակայն, մինչ այժմ պատմաբանները տարակարծիք են իրական դավադիրների ինքնության վերաբերյալ։ Գոյություն ունեն ևս երկու վարկած։

PowerPoint Presentation:

Հոր սպանությունից հետո տասնիննամյա Ալեքսանդրը զինվորական խորհրդի կողմից հռչակվում է Մակեդոնիայի թագավոր։ Նա մի քանի ամսում եռանդաբար վերջ է տալիս ներքին ընդդիմությանը, իրագործում հանգուցյալ Փիլիպոսի վաղեմի երազանքը՝ ավարտում Հունաստանի լիակատար հնազանդեցնումն և, որպես պանհելլենիստական առաջնորդ, սկսում է պատրաստվել Արևելյան արշավանքին՝ «բարբարոսական» Պարսկաստանը նվաճելու նպատակով։

authorStream Live Help