Տորֆ վառելանյութ

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

Տորֆ վառելանյութ:

Տոր ֆ վառելանյութ

Վառելանյութի կարևոր տեսակ է նաև տորֆը։ Տորֆը գոյանում է ճահիճների հատակին, ճահճային մահացող բույսերի քայքայումից։ Այդ բույսերի մնացորդները կարելի է հեշտությամբ զզնել տորֆի մեջ։ Ածխածնի պարունակությունը նրա մեջ համեմատաբար մեծ չէ, ուստի այն առավելապես օգտագործվում է որպես տեղական վառելանյութ։:

Վառելանյութի կարևոր տեսակ է նաև տորֆը։ Տորֆը գոյանում է ճահիճների հատակին, ճահճային մահացող բույսերի քայքայումից։ Այդ բույսերի մնացորդները կարելի է հեշտությամբ զզնել տորֆի մեջ։ Ածխածնի պարունակությունը նրա մեջ համեմատաբար մեծ չէ, ուստի այն առավելապես օգտագործվում է որպես տեղական վառելանյութ ։

Տորֆի մասին:

Տորֆ , այրվող օգտակար հանածո, որն առաջացել է ճահճային բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։ Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված, միջին քայքայվածության և խիստ քայքայված Տորֆեր։ Ըստ առաջացման պայմանների և հատկությաունների տորֆերը բաժանվում են վերնատորֆի ներքնատորֆի միջանկյալ տիպի Տոր ֆի մասին

PowerPoint Presentation:

Տ.-ն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ. կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է. ածխածին ` 50-60% ջրածին  5-6.5% թթվածին ` 30-40 % ազոտ ` 1-3% ծծումբ ` 0.1-1.5%

PowerPoint Presentation:

Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմվելիության բարձր գործակիցը։ Ս.-ի տեքստուրան միատարր է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան` սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված Տորֆը չոր վիճակում ունի փոքր խտություն, ջերմահազորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։ Բարձր դիսպերսայնության Տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120կկալ/կգ սահմաններում։ ՍՍՀՄ-ում տորֆաչահիչների ընդհանուր մակերեսը կազմում է 86,0 մլն հա , իսկ երկրբ. պաշարները` 166,4 մլրդ տ։ Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՍՍՀ Վարդենիսի, Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի շրջաններում։

Տորֆաբուժություն:

Ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող Տրրֆեր։ Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52 C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն , փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։ Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տ.-ը երբեմն զուգակցում են էլեկտրաբուժության հետ Տորֆաբուժություն

Տորֆահանույթ:

Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տ.-ի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը` հանքակուտակի փխրունացումը ,8-25մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո ։ Տորֆահանույթ

PowerPoint Presentation:

Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային , իսկ երբեմն էլ ` մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվոզ շերտը 25-40սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափ ֆրակցիաների: Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89%: Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են :

PowerPoint Presentation:

:Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ:ՍՍՀՄ-ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային էքսկավատորային և անբացահանք-խորքային եղանակներով:Էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է,որով մինչև

PowerPoint Presentation:

Հոկտեմբերյան հեղափոխությունը արդյունահանվել է մոտ 1.3մլն տ հատակտոր տորֆ:Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով: Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով: 20-ական թվականներին մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը: Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը:Կոմպլեքսային մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է` տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաղյուսակների փռումը չորացման դաշտում հավաքումն ու պահեստավորումը։ Տորֆի ֆրեզերային հանույթը ՍՍՀՄ-ում զարգացել է 40-ական թթ.։

PowerPoint Presentation:

Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ։ Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում։ Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դարսակույտերի մեկուսացումն է օդից` հում տորֆի շերտով, 1975-ից կիրառվում է պոլիմերային փաղանթով մեկուսացումը։

PowerPoint Presentation:

Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ` կոմունալ- կենցաղային կարիքների համար։ Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկա-դանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ, տրորիչ և այլ տիպի բանող մասերով։

PowerPoint Presentation:

Վերջ

authorStream Live Help